Հայերեն   English   Русский  

Ուկրաինային անհանգստացնում է Բաքվի հրդեհը


  
դիտումներ: 585

Ուկրաինայի պետական ճարտարապետաշինարարական տեսչությունը կոչ է արել հետևել շենքերի արտաքին տաքացման և սալիկապատման պետական շինարարական նորմերին: Այս մասին հաղորդում է “Հագգին” կայքը՝ հղում կատարելով ուկրաինական ԶԼՄ-ներին:

«Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվի ողբերգական իրադարձությունների օրինակը, որտեղ բազմահարկ շենքի հրդեհման արդյունքում 15 մարդ էր մահացել, ապացուցում է, որ անվտանգության բազային պահանջների չարաշահումը կարող է հանգեցնել աղետալի հետևանքների»,- նշված է կազմակերպության հայտարարության մեջ:

Ուկրաինայի պետական ճարտարապետաշինարարական տեսչությունը նշել է, որ Բաքվում տեղի ունեցած ողբերգությունից խուսափելու լավագույն երաշխիքը պետական շինարարական նորմերի, չափանիշների և ընդհանուր առմամբ քաղաքաշինական օրենսդրության պահպանումն է:

Հիշեցնենք, որ Բաքվում գնտվող 16-հարկանի շենքի այրման պատճառով զոհվել էր 16 մարդ, 60-ից ավելի բնակիչ՝ հոսպիտալացվել:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: