Հայերեն   English   Русский  

Արևելյան Ուկրաինայում 7 խաղաղ բնակիչ է զոհվել


  
դիտումներ: 763

Ուկրաինայի կառավարությունը և ապստամբ պաշտոնատար անձիք հայտնել են, որ անջատողականների և կառավարության զորքերի միջև տեղի ունեցած նոր բախումների հետևանքով 7 խաղաղ բնակիչ է զոհվել:

Լուգանսկի շրջանային կառավարությունը հայտնել է, որ հարձակումների հետևանքով մեկ խաղաղ բնակիչ և մեկ զինվոր է զոհվել:

Ապստամբները հայտնել են, որ Գորլովկա քաղաքում երեք խաղաղ բնակիչ է զոհվել: Անջատողականների արտակարգ իրավիճակների աշխատակիցները հայտնել են, որ մեկ երեխա և մեկ տղամարդ է զոհվել, երբ նրանց տան վրա ռումբ է ընկել: Փլատակներից մեկ կնոջ և երկու երեխա են փրկվել:

Անջատողականների տվյալներով՝ բախումների հետևանքով երկու զինվոր է զոհվել:

Ռմբակոծությունները դադարել էին փետրվարին կնքված հրադադարի համաձայնագրից հետո, սակայն բախումները կրկին ուժգնացել են վերջին շաբաթների ընթացքում: Ուկրաինայի իշխանությունների տեղեկություններով՝ շուրջ 8,600 խաղաղ բնակիչներ և զինվորներ են զոհվել կոնֆլիկտի ընթացքում:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: