Հայերեն   English   Русский  

​Բաքվում Եվրոպական խաղերի անվտանգությունը կապահովեն ներքին զորքերը (լուսանկարներ)


  
դիտումներ: 1231

Ադրբեջանի ներքին զորքերի զինծառայողները Բաքվում կայանալիք առաջին Եվրոպական խաղերի ժամանակ կապահովեն հասարակական անվտանգությունը, հաղորդում է ադրբեջանական “Հագգին” լրատվական կայքը՝ հղում կատարելով համապատասխան նախարարությանը:

հասարակական անվտանգություն

Այսօր կայացել է ներքին զորքերի զինծառայողների՝ Եվրոպական խաղերի ժամանակ ծառայության պատրաստականության ստուգումը:

Ներքին գործերի փոխնախարար, ներքին զորքերի հրամանատար գեներալ-լեյտենանտ Շահին Մամեդովը միջոցառմանը ելույթ ունենալիս ասել է, որ Եվրոպական խաղերի անցկացումը մեծ նշանակություն ունի Ադրբեջանի համար:

հասարակական անվտանգություն

Առաջին Եվրոպական խաղերը կկայանան Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում հունիսի 12-28-ը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: