Հայերեն   English   Русский  

Ռոման Բերեզովսկին պարզաբանում է իր ակումբի տարած հաղթանակի «գաղտնիքը»


  
դիտումներ: 1219

Ռուսաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնության 6-րդ տուրում Հայաստանի ազգային հավաականի դարպասապահ Ռոման Բերեզովսկիի թիմը` Մոսկվայի «Դինամոն» հյուրընկալվելիս 2:0 հաշվով առավելության էր հասել «Կրասնոդարի» նկատմամբ: Բերեզովսկին պարզաբանել է, որ թիմին հաղթանակ են բերել Մատյե Վալբուենան և Կրիստիան Նոբոան, որոնք գոլերի հեղինակ են դարձել:


««Կրասնոդարի» նկատմամբ հաղթանակ տարանք ռոտացիայի շնորհիվ: Խաղադաշտ դուրս եկան ֆուտբոլիստներ, ովքեր նախկինում ավելի քիչ խաղաժամանակ էին ստանում իրենց կարողությունները դրսևորելու համար: Նրանք շատ արդյունավետ գործեցին: Խաղի ելքը վճռեցին Վալբուենայի և Նոբոայի վարպետությունը: Լրջորեն էինք նախապատրաստվել այդ հանդիպմանը: Նկատվում էր, որ «Կրասնոդարը» զգոնության առումով որոշ անկում է ապրում «Ռեալ Սոսյեդադի» հետ խաղից հետո»,- ասել է Բերեզովսկին Rsport-ին:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: