Մանկական գիրության դեմ պայքարի կոմիտե Բրիտանիայում
մանկական գիրության դեմ պայքարելու համար: Դրա մասին ասվում է Անգլիայի գլխավոր սանիտարական բժիշկ Սալլի Դեյվիսին ուղղված բաց նամակում, որի տակ հեղինակավոր բազմաթիվ բժիշկների ստորագրություններ են, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Այդ ուղերձի հեղինակներն առաջարկում են օրինակ վերցնել կառավարական
«Կոբրա» կոմիտեից, որը նսիտ է հրավիրում միայն այն դեպքում, եթե սպառնալիք է լինում պետական անվտանգությանը կամ էլ երկրի ներսում արտակարգ իրադարձություններ են կատարվում:
Սովորաբար այդ կոմիտեն նախագահում է վարչապետը կամ էլ նախարարների կաբինետի առաջատար
անդամներից մեկն ու մեկը:
Նման արմատական միջոցների պահանջն առաջացել է երկրում սարսափազդու չափերի հասնող մանկական գիրության
պատճառով: «Մենք հասել ենք անդառնալի մի կետի,-գրում է սննդաբան Ռեյչլ Պրայկը:-Եթե
հենց հիմա միջոցներ չձեռնարկվեն, ապա մի ամբողջ
սերնդի առողջությանն ադառնալի վնաս կհասնի»:
Մասնագետի խոսքով, մանկական գիրության հարցն Անգլիայում թերևս
ամենալուրջ բժշկական խնդիրն է. «Մեր գլխավոր խնդիրը տվյալ պահին սխալ սննդակարգն է,
որը մեծ մասամբ ֆասթ-ֆուդից է կազմված ու գազավորված
ըմպելիքներից»:
Ներկայում Մեծ Բրիտանիայի հասուն բնակչության 25%-ն ավելորդ
քաշի հետ լուրջ խնդիր ունի: Մասնագետների տվյալներով, գեր մարդկանց մեծամասնությունը
երկրի հյուսիսում է բնակվում:
Մասնագետի խոսքով, մեծ անհանգստություն է պատճառում այն հանգամանքը,
որ գեր երեխաներ ունեցող ընտանիքների 77%-ը գերադասում է աչք փակել այդ խնդրի վրա:
Հարկ է նշել, որ բրիտանական պետական միջոցներից ամեն տարի 10
մլրդ դոլար է ծախսվում գիրության ու դրա հետևանքների դեմ պայքարի համար: