Գյումրին ու Անդրանիկ Զորավարը
Զորավար Անդրանիկի մասին գրվել են բազմաթիվ հատորներ, սակայն Եղիշե Քաջունու այս օրագրությանը ծանոթ չէ Հայաստանի բնակչության բացարձակ մեծամասնությանը: Զորավարը իր զինվորների և շուրջ 20.000 արևմտահայ գաղթականության հետ մեկ տարվա ընթացքում անցավ Գյումրի (Ալեքսանդրապոլ)-Տաշիր (Վորոնցովկա)-Ստեփանավան (Ջալալ Օղլի)-Դսեղ-Դիլիջան-Սևան (Ելենովկա)-Գավառ (Նոր Բայազետ)-Մարտունի (Ղարանլուղ)-Վարդենյաց լեռներ (Սելիմ) -Եղեգնաձոր (Քեշիշքենդ)-Նախիջևան-Ջուղա (Ջուլֆա)-Խոյ-Ջուղա-Նախիջևան-Քա
Դա տառապանքի, զրկանքների, հիասթափությունների, բայց նաև հավատի ու նվիրումի ճանապարհ էր։ Զենքերը հանձնելով Ամենայն Հայոց կաթողիկոսին, նա հեռացավ Հայաստանից՝ նստելով Էջմիածին կայարանի գնացքը։
Գիրքն արևմտահայերեն է, այնտեղ նաև խոսվում է այնպիսի մեծանուն մարդկանց մասին, ովքեր հսկայական ներդրում են ունեցել Հայաստանում, ինչպես օրինակ Չերազը: Հակոբյանն առաջիկայում գիրքը կներկայացնի նաև արևելահայերենով