Հայերեն   English   Русский  

​Էրդողանն ու Պուտինը կհանդիպեն Բաքվում


  
դիտումներ: 743

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Վերջինս շնորհավորել է Էրդողանին խորհրդարանական ընտրությունների առիթով և մաղթել, որ գրանցված արդյունքները օգուտ կբերեն թուրքական հասարակությանը: «Անադոլու» գործակալության հաղորդմամբ`նախագահները պայմանավորվել են հանդիպել հունիսի 13-ին Բաքվում կայանալիք առաջին Եվրոպական խաղերի բացման արարողությանը: Նախատեսվող հանդիպման ընթացում երկու նախագահները երկկողմ հարաբերություններից բացի կքննարկեն նաև օրակարգային մի շարք այլ հարցեր:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: