Պիլինգ. մաշկը թարմացնելու ժամանակն է
Հավերժական այս խնդիրներին 21-րդ դարում նոր լուծում է տրվել. պիլինգ` մաշկի արտաքին շերտի բիոլոգիական թեփոտումը, որի միջոցով հեռացվում են մաշկի մեռած բջիջները, կորյակները, մաքրվում ու նեղանում են ծակոտիները, բարելավվում է դեմքի գույնը, բարձրանում մաշկի տոնուսը:
«Պիլինգի ծառայությունը մեծ պահանջարկ է ստանում, հատկապես, ամռանը, քանի
որ մաշկն
ավելի շատ է աղտոտվում ու փոշոտվում»,-ասում է կոսմետոլոգ Արևիկ
Բեկնազարյանը:Ըստ ազդեցության միջոցների, մասնագետները պիլինգը բաժանում են 3 մասի.
1. մեխանիկական պիլինգ (ձեռքերի միջոցով և տարբեր հղկանյութերով` սկրաբ, քսուքներ, գելեր, ընկույզի մանրացված կեղև, ծովային աղ, ավազ, շաքարեղեգ և այլն)
2. ուլտրաձայնային և լազերային պիլինգ(սարքի միջոցով)
3.քիմիական պիլինգ:
Պիլինգը տարբերակում են նաև ըստ ազդեցության աստիճանի`մակերեսային, միջին և խորը: Կոսմետոլոգն է որոշում, թե տվյալ մաշկին որն է անհրաժեշտ:
Ընդհանրապես, երիտասարդ մաշկին բավական է մակերեսային պիլինգը, -ասում է Բեկնազարյանը, – Միջին և խորը պիլինգն իրականացնում են մաշկի տարիքային փոփոխությունների, խորը կնճիռների, սպիների, մաշկի չորության և պիգմենտացիայի դեպքում»:
Կոսմետոլոգն ասում է, որ խորը պիլինգն, ի տարբերություն մակերեսայինի, ավելի ժամանակատար է և մաշկի ավելի լուրջ խնդիրներ է լուծում: Երիտասարդ մաշկի դեպքում այն ցանկալի չէ, եթե իհարկե, լուրջ պատճառներ չկան: Օրինակ, Շվեյցարիայի լեռնային, բարձրադիր գոտիներից մեկում կա կլինիկա, որտեղ խորը պիլինգի միջոցով մաշկն ամբողջությամբ փոխում են: Այդ վայրը հատուկ է ընտրված, որպեսզի մաշկի վերականգնման շրջանում, որն այդ դեպքում մոտ 1-2 ամիս է տևում, մթնոլորտը լինի անթերի, և ինֆեկցիա չանցնի:
Մեխանիկական պիլինգ.պիլինգի ամենագործածական ձևն է: Այն ամեն տարիքում էլ թույլատրվում է և կարելի է կիրառել նաև տնային պայմաններում: Բժիշկ-կոսմետոլոգները վստահեցնում են, որ մեխանիկական պիլինգն առանց ցավի է, և բացառվում է ինֆեկցիան: Տնային պայմաններում մեխանիկական պիլինգ կատարելու համար Բեկնազարյանը խորհուրդ է տալիս.«Դեմքը մաքրեք, թրջեք, ապա սկրաբով մոտ 10-15 րոպե մերսեք պիլինգի համար նախատեսված խոզանակով` ընթացքում մաշկն անընդհատ թրջելով, վերջում սառը ջրով շփեք: Այդ պրոցեսը ոչ միայն մաքրում ու բարելավում է մաշկը, այլև բարձրացնում է դեմքի մկանային տոնուսը: Պրոցեդուրան միանգամայն անվնաս է և կարելի է շաբաթական մեկ անգամ կատարել»:
Մասնագետներն
ասում
են,
որ
պիլինգի
էֆեկտիվությունն
առաջին
պրոցեդուրայից
էլ
ակնհայտ
է,
սակայն
ավելի
ամբողջական
արդյունքի
հասնելու
համար
անհրաժեշտ
է
որոշակի
պարբերականություն`
կախված
մաշկի
պրոբլեմներից
ու
առանձնահատկություններից:
Ուլտրաձայնային և լազերային. իրականցվում է պիլինգ սարքի միջոցով: Այն համարվում է մաշկի բարելավման
«ամենաագրեսիվ» միջոցներից մեկը, սակայն կոսմետոլոգները վստահեցնում են, որ դրա միջոցով կարելի է հասնել տպավորիչ արդյունքների: «Այն վերացնում է մեռած բջիջները, սպիները, բարելավում արյան շրջանառությունը,-ասում է Բեկնազարյանը,-արդյունքը կարելի է տեսնել 7-ից 10 օր հետո: Սակայն լազերային պիլինգի միակ թերությունն այն է, որ լազերն աշխատում է միայն մաշկի ամենավերին շերտում և չի հեռացնում խորը կնճիռներն ու պիգմենտացիաները: Լազերային պիլինգն արգելվում է, եթե մաշկի վրա կան բորբոքային մասեր կամ առկա են մաշկի թարախային հիվանդություններ: Այն արգելվում է նաև շաքարային դիաբետի, էպիլեպսիայի և մի շարք այլ հիվանդությունների դեպքերում»:
Քիմիական պիլինգ. ոչ վիրահատական միջամտությամբ երիտասարդացման ամենատարածված մեթոդներից մեկն է, բացի այդ` ամենաէֆեկտիվը:Քիմիական պիլինգն ավելի շատ է ներթափանցում մաշկի խորքերը և ավելի լուրջ խնդիրներ է լուծում: Մաշկի մեռած բջիջները մաքրվում են տարբեր քիմիական թթուների` առավել հաճախ` օրգանական թթուների միջոցով: Քիմիական պիլինգն իրականացնում են միմիայն կոսմետոլոգիական սրահներում:
«Դրա շնորհիվ բուժվում են կորյակներն ու ցանը, պիգմենտային բծերը, փոքր սպիները, որոնք մնում
են ջրծաղիկի ու կորյակների բուժումից հետո, հարթվում են կնճիռները, վերականգնվում է մաշկի առաձգականությունը, նեղանում են ծակոտիները, նվազում է մաշկի յուղոտությունը,-թվարկում է կոսմետոլոգը,- քիմիական պիլինգը, սակայն, կարող է ալերգիա առաջացնել, ուստի
պրոցեդուրայից առաջ
ձեռքի մաշկի
վրա կատարում են փորձնական պրոցեդուրա: Սակայն
հաճախ, դա ևս խաբուսիկ է լինում. ձեռքի մաշկն
ընդունում է, իսկ դեմքի մաշկը` ոչ»:Այդ դեպքում կոսմետոլոգը խորհուրդ է տալիս դեմքը
շտապ լվանալ
սոդայաջրով, որպեսզի փոխազդեցությունը չհասցնի ներթափանցել մաշկի
խորքերը:
Մարմնի պիլինգ
Մարմնի էսթետիկ խնդիրների լուծման հիանալի տարբերակ է` առանց վիրահատական միջամտության: Այն ոչ միայն լուծում է մաշկի խնդիրները, այլև թեթևություն ու թարմություն է հաղորդում մարմնին, բարձրացնում տրամադրությունը: Հայաստանում այնքան էլ տարածված չէ, սակայն Եվրոպայում ու Ամերիկայում վաղուց է մտել կանանց կենսակերպի մեջ:
Մասնագետները նախազգուշացնում են` անհրաժեշտ է պիլինգից հետո լրջորեն խնամել մաշկը: Օրինակ, պիլինգի պրոցեդուրայից հետո արգելվում է արևահարվել, քանի որ մաշկի խորը շերտերը բաց են, խոցելի և ի վիճակի չեն ինքնուրույն դիմակայելու արտաքին գործոնների ազդեցությանը: Մաշկի վերականգնողական փուլում խորհուրդ չի տրվում ակտիվ ֆիզիկական աշխատանք ու լարվածություն ունենալ, քանի որ քրտնարտարդությունը կարող է դանդաղեցնել մաշկի վերականգնումը:
Ինչպես
ցանկացած թերապիա, պիլինգը ևս ունի
հակացուցումներ:
«Պիլինգը խորհուրդ չի տրվում զգայուն մաշկ ունեցողներին, -զգուշացնում է կոսմետոլոգը, – շատ կոսմետոլոգներ դա հաշվի չեն առնում, սակայն ամենամակերեսային պիլինգի դեպքում էլ պրոցեդուրան կարող
է հակառակ էֆեկտ ունենալ, իսկ հղիության, կրծքով
կերակրելու, հերպեսի սուր
վիճակի և ջերմության դեպքում այն պարզապես արգելվում է»: