Իրանը կանանց մասամբ կթույլատրի մարզադաշտ այցելել
Կանանց և ընտանիքի հարցերով նախագահի գրասենյակին կից բաժնի փոխնախագահը հայտնել է, որ կառավարությունը այդ կերպ հույս ունի խուսափել քննադատություններից: Այնուամենայնիվ այդ հարցը համաշխարհային ուշադրության կենտրոնում է հայտնվել, երբ Իրանում ձերբակալեցին տղամարդկանց մրցումներին ներկա գտնվելու ցանկություն ունեցող երկու Բրիտանիայի քաղաքացի իրանցի կանանց:
Փոխնախագահը հայտնել է, որ կանանց կթույլատրեն ներկա գտնվել տղամարդկանց մի քանի սպորտաձևերի մրցումներին՝ ներառյալ վոլեյբոլը, բասկետբոլը, հանդբոլը և թենիսը: Ինչևէ, կանանց չի թույլատրվում ներկա գտնվել ֆուտբոլի, լողի և ծանրամարտի մրցումներին:
1979թ-ի Իրանի հեղափոխությունից հետո կանանց արգելել են ներկա գտնվել տղամարդկանց խաղերին՝ բացառությամբ օտարերկրյա կանանց, որոնք իրավունք ունեն մասնակցել իրենց ազգային թիմերի խաղերին: Բարձրաստիճան հոգևորականները դեմ են սպորտային մրցումներին կանանց ներկայությանը, քանի որ տղամարդ մարզիկները հաճախ բաց հագուստ են կրում, իսկ երկրպագուները անպարկեշտ խոսքեր են բղավում:
Վերոնշյալ որոշումը փորձարկելու նպատակով անցած շաբաթ Թեհրանում մի քանի կանանց թույլատրել են ներկա գտնվել բասկետբոլի խաղին և որևէ միջադեպ չի գրանցվել: