Հայերեն   English   Русский  

Եվրոպական խաղեր. Մաքսիմ Մանուկյանը ջախջախեց ադրբեջանցի մարզիկին Բաքվում


  
դիտումներ: 1421

Բաքվում ընթացող Եվրոպական խաղերում այսօր հաղթողի կոչման համար պայքարում են հունահռոմեական ոճի ըմբշամարտիկները:

1/8 եզրափակչում Մաքսիմ Մանուկյանի մրցակիցը Ադրբեջանը ներկայացնող Սաման Թահմեսեբին էր: Հայ մարզիկը վստահ հաղթանակ տարավ:

«Բոլորիս շնորհավորում եմ Մաքսիմ Մանուկյանի հրաշալի Հաղթանակի կապակցությամբ: Մեր ըմբիշը պարզապես ֆանտաստիկ գոտեմարտ վարեց շատ փորձառու ադրբեջանցի Սաման Թամասեբիի հետ ու հաղթեց միավորների բացահայտ առավելությամբ: Առջևում քառորդ եզրափակիչն է, մրցակիցն էլ լիտվացի Ալեքսանդր Կազակևիչն է»,- այս մասին Բաքվից հայտնում է Կարեն Գիլոյանը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: