Հայերեն   English   Русский  

Նովոսիբիրցիներն ինքնակամ Ստալինի արձանն են կանգնեցրել


  
դիտումներ: 1329

Նովոսիբիրցիները Իոսիֆ Ստալինի արձանն են կանգնեցրել, որը գտել են տեղի գործարանի անգարներից մեկում, հաղորդում է Գազետա.ռու-ն:

Կիսաավերված արձանը գտել ու վերականգնել է էքսկավատորավար Վիկտոր Դմիտրիևը: Նա արձանը ներկել է ոսկեգույն ու սև ներկով ու կանգնեցրել տան առաջ` բետոնի վրա:

«Արձանն աղբի, ու փոշու մեջ էր գցած, իսկ կրծքանշանները` ջարդված էին, ընդհանուր վատ վիճակում էր գտնվում: Ես մտածեցի. «Առաջնորդին վայել չէ աղբանոցում ընկած լինել»,-ասում է Դմիտրիևը:

Քաղաքի իշխանությունները դեռևս ոչ մի կերպ չեն արձագանքել արձանի չարոտոնագրված կանգնեցմանը: Տարեց մարդիկ սկսել են ծաղիկներ դնել արձանի մոտ, իսկ երիտասարդներն արդեն փորձել են ջարդել կիսանդրին ու արդեն քիթը պոկել են:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: