Հայերեն   English   Русский  

ՆԱՏՕ-ն բարձր պատրաստվածություն ունեցող ուժ կստեղծի


  
դիտումներ: 1249

Երկուշաբթի օրը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդրես Ֆոգ Ռասմուսենը հայտնել է, որ ՆԱՏՕ-ի անդամները այս շաբաթ Ուելսում կայանալիք հանդիպման ժամանակ կստեղծեն բարձր պատրաստվածություն ունեցող ուժ Ուկրաինայում Ռուսաստանի ագրեսիային, ինչպես նաև այլ միջազգային կոնֆլիկտներին արձագանքելու համար:






Ռասմուսենը նշել է, որ մարտական ուժը կստեղծվի Ռուսաստանի ագրեսիվ պահվածքին արձագանքելու ծրագրի շրջանակներում, և այն կսպառազինի դաշնակիցներին նրանց անվտանգությանը սպառնացող հնարավոր բոլոր մարտահրավերներին արձագանքելու համար:

Նա ավելացրել է, որ այս ուժը թեթև կշարժվի, սակայն անհրաժեշտության դեպքում ուժեղ հարված կհասցնի:

Սպիտակ տունը աջակցում է ՆԱՏՕ-ի արագ արձագանքման թիմերի ստեղծման գաղափարին, սակայն Ազգային անվտանգության խոսնակ Քեյթլին Հայդնը հայտնել է, որ ուժը պաշտպանական դիրքորոշում է ունենալու:

Ռասմուսենը հայտնել է, որ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն նույնպես մասնակցելու է գագաթնաժողովին, և ՆԱՏՕ- ն իր աջակցությունն է հայտնելու Ուկրաինային:









Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: