Հայերեն   English   Русский  

Բրիթնի Սփիրսը 31,000 դոլար է ծախսել իր շների համար


  
դիտումներ: 1264

Բրիթնի Սփիրսը խոշոր գումար է ծախսել իր երկու շների համար:

Նրա խնամակալության վերաբերյալ փաստաթղթում նշված է, որ փոփ աստղը 31,234,15 դոլար է ծախսել 2013թ-ին գնած իր երկու շների, ինչպես նաև նրանց աքսեսուարների համար:

Հունվարին գնված սպիտակ շան համար երգչուհին վճարել է 5,568 դոլար, իսկ հուլիսն գնված մյուս շան համար՝ 8,212 դոլար: Շների հանդերձանքը արժեցել է 1,585 դոլար, իսկ նրանց խնամելու համար երգչուհին վճարել է 5,205 դոլար: Մնացած գումարը ծախսվել է շների համար կեր գնելու նպատակով:

Սփիրսը վերջերս բաժանվել է իր մեկ տարվա զուգընկեր Դեյվիդ Լուկադոյից, որին նկատել էին մեկ այլ կնոջ համբուրելիս և նրա հետ պարելիս: Սփիրսը իր միայնակ կարգավիճակի մասին հայտարարել էր Twitter կայքում:

Երկու երեխաների մայրը բաժանումից հետո իր ժամանակը անց է կացնում ընտանիքի հետ: Երկուշաբթի օրը Սփիրսը տարածել էր մի լուսանկար, որտեղ ինքը պատկերված է իր որդիների, քրոջ և քրոջ դստեր հետ:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: