Հայերեն   English   Русский  

Որ օրը ես դուրս եկա պայքարի հանուն արդարության, այդ օրվանից ես տուն հետ չեմ մտնի. Սոս Ջանիբեկյան


  
դիտումներ: 1148

Դերասան Սոս Ջանիբեկյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

"Բոլոր ըմբոստներին, ընդդիմություններին, խիզախներին, հայրենասերներին և էլի լավ արժանիքներով օժտված մարդկանց, երիտասարդներին, հանուն արդարության պայքարողներին, չհամակերպվողներին ուզում եմ շնորհակալությունս հայտնել՝ որպես Հայաստանի քաղաքացի, իսկապես ապրեք։

Եվ խուսափելով արդարանալու հնարքից՝ այն բոլոր նվիրվածներին և իրենց կյանքից կարևոր ժամանակ տրամադրած առատաձեռներին, ովքեր նամակներով արդարացնում են սենտիմենտալ, հեղափոխական, ըմբոստ, ծայրահեղական լինելուս Էությունը, խոնարհվելով իրենց մոտեցման առաջ, ուզում եմ ասել.
-Որ օրը ես դուրս եկա պայքարի հանուն արդարության, այդ օրվանից ես տուն հետ չեմ մտնի...
Մի ամբողջ կյանք չի հերիքի պայքարելու համար"։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: