Հայերեն   English   Русский  

Կատալոնիան պատրաստվում է անկախության հանրաքվեին


  
դիտումներ: 1027

Կատալոնիան լրջորեն որոշել է անջատվել Իսպանիայից: Մարզային խորհրդարանը նույնիսկ անկախությունը հռչակելու հստակ ժամկետ է նշել:

Սպասվում է, որ դա տեղի կունենա ապրիլի 23-ին: Իսկ այս տարի, նոյեմբերի 9-ին Կատալոնիայում թագավորությունից տարածաշրջանի անջատման հարցով հանրաքվե է անցկացվելու` հակառակ Իսպանիայի սահմանադրական դատարանի արգելքին: Երկրի օրենքների համաձայն, ինքնավարության հայտարարումը պետական հեղաշրջման պես մի բան է:

Այդուհանդերձ, արդեն հաջորդ սեպտեմբերին Կատալոնիայի ասամբլեան պլանավորել է սեփական սահմանադրական նախագծի համաձայն, համաժողովրդական քվեարկություն անցկացնել: Կատալոնցիները, ինչպես ԶԼՄ-ներն են գրում, լրջորեն են տրամադրված: Նրանք պատրաստ են ինքնուրույն ապահովել իրենց անվտանգությունը, ստեղծել բանակ ու հետախուզական ծառայություն, հաղորդում է "Россия 24".-ը;





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: