Սահմանամերձ Տավուշի մարզի ու գերմանական Ռեգենի երկրամասի գործակցությունն արդյունավետ շարունակվում է
Մատնանշվեցին երկու մարզերի ընդհանրությունները, Տավուշի զբոսաշրջության ներուժի բացահայտման անհրաժեշտությունը: Այս ոլորտում արդեն գործնական քայլ է արվել. «ՋիԹիԶեթ»կազմակերպության աջակցությամբ մեկ տարի առաջ հիմնվել է Տավուշի մարզի զբոսաշրջության զարգացման գործակալությունը: Հյուրերը եղան նաև Իջևանի պատկերասրահում, երկօրյա այցի ընթացքում ծանոթացան Նոյեմբերյանի զբոսաշրջության զարգացման հնարավորություններին: ԳԴՀ Ռեգենի երկրամասային շրջանի ղեկավարի տեղակալ Վիլլի Քիլինգերը նշեց, որ բոլոր ոլորտներում նկատելի են արդյունավետ համագործակցության նախապայմանները: «Մենք հիացած ենք Հայաստանով: Բազմաթիվ են ընդհանրությունները, որոնք հետագա գործակցության մեծ հեռանկարներ են բացում: Չնայած մոտ 4000 կմ հեռավորությանը, մեզ զգում ենք` ինչպես մեր տանը»: