Հայերեն   English   Русский  

Չեռնոբիլի արգելված գոտում հրդեհ է բռնկվել


  
դիտումներ: 750

Չեռնոբիլի ավերված ատոմակայանի արգելված գոտու մի մեծ հատվածում հրդեհ է տարածվել:

Դեռևս պարզ չէ՝ արդյո՞ք հրդեհը տարածվել է նաև 1986թ-ին տեղի ունեցած պայթյունից հետո ուժեղ ճառագայթման ենթարկված հատվածում, թե ոչ:

Իշխանությունների տեղեկություններով՝ հրդեհը տարածվել է 130 հեկտար տարածքում:

Արգելված գոտու համար պատասխանատու, Ուկրաինայի բարձրաստիճան պաշտոնյա Յուրի Անտիպովի տեղեկություններով՝ հրդեհի տարածումը վերահսկվում է:

30 կմ արգելված գոտու մուտքը արգելված է մեծամասնության համար՝ բացառությամբ ավերված ռեակտորի շենքի տանիքի շինարարական աշխատանքներին մասնակցող շինարարներից և կարճատև ճամփորդության մասնակից այցելուների:

Ուկրաինայի պետական ծառայության ներկայացուցիչ Վիկտորիա Ռուբան հայտնել է, որ շրջանի ճառագայթման մակարդակը չի փոխվել:

Սա երեք ամսվա ընթացքում արգելված գոտում բռնկված երկրորդ հրդեհն է: Ապրիլին բռնկված հրդեհը տարածվել էր 400 հեկտար տարածքում և առաջին հրդեհն էր հանդիսանում ավելի քան երկու տասնամյակի ընթացքում:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: