Հայերեն   English   Русский  

Շվեյցարացի մարզիչ Բեռնարդ Շալադի գլխավորած մեր երկրի ֆուտբոլի ազգային ընտրանին դժգույն խաղ է ցուցադրում


  
դիտումներ: 997

Քիչ առաջ ավարտվեց Լատվիայի և Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականների ընկերական հանդիպումը: 16-րդ րոպեին Վալերի Շաբալան առաջ մղեց տանտերերին՝1:0, իսկ 75-րդ րոպեին նա նաև երկրորդ գնդակը խփեց՝ 2:0:

Սեպտեմբերի 7-ին Հայաստանի հավաքականը Դանիայի թիմի հետ Կոպենհագենում կայանալիք խաղով կմեկնարկի Եվրոպայի 2016-ի առաջնության ընտրական փուլում:

Չի կարող չմտահոգել, որ շվեյցարացի մարզիչ Բեռնարդ Շալադի գլխավորած մեր երկրի ընտրանին դժգույն խաղ է ցուցադրում:

Հայաստանի հավաքականը հանդես եկավ հետևյալ կազմով. Ռոման Բերեզովսկի, Կամո Հովհաննիսյան (Հովհաննես Համբարձումյան, 72), Հրայր Մկոյան, Վարազդատ Հարոյան, Տարոն Ոսկանյան (Արթուր Սարկիսով, 68), Լևոն Հայրապետյան, Արթուր Եդիգարյան (Կառլեն Մկրտչյան, 80), Ռումյան Հովսեփյան (Մարկո Պիզելի, 80), Գևորգ Ղազարյան (Նորայր Ասլանյան, 90), Հենրիխ Մխիթարյան, Էդգար Մանուչարյան (Զավեն Բադոյան, 64):

Տեխնիկական արդյունքներ


Լատվիա - Հայաստան՝ 2:0

Վալերի Սաբալա, 16, 75





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: