Շոտլանդիայի յուրաքանչյուր բնակիչ անկախացման համար 480 եվրո կվճարի. Telegraph
Ինչպես Մաքլինն է հրատարակությանը հաղորդել, որպեսզի պահպանվի ներկայիս պետծառայությունների մակարդակը, կրթության համակարգն ու պետական թոշակը, յուրաքանչյուր հարկատու պարտավորվում է լրացուցիչ 480 եվրո (827 դոլար) վճարել:
Հարկերի ներկայիս մակարդակը պահպանելու համար պահանջվում է կրճատել կոմունալ ծառայությունների կամ էլ առողջապահական ծառայության ծախսերը, նշել է Մաքլինը: Նրա կարծիքով, ներկայիս պետծառայությունների մակարդակը պահպանելու համար հարկ կլինի կրճատել մյուս բնագավառների ծախսերը:
Շոտլանդիայի անկախացման հարցով հանրաքվեն պլանավորված է անցկացնել 2014-ի սեպտեմբերի 18-ին: Ավելի վաղ, The Times-ը գրել էր որ Շոտլանդիայի կարգավիճակի վերաբերյալ հանրաքվեից 16 օր առաջ տարածաշրջանի բնակչության 47%-ն է անկախացմանը կողմ արտահայտվել, դեմ է 53%-ը: