Հայերեն   English   Русский  

ՀՀԿ նիստում սահմանադրական փոփոխությունների նախագիծը լուրջ հակափաստարկներ չի ունեցել


  
դիտումներ: 1104

Վերջին օրերին բուռն քննարկումների տեղիք է տվել Սահմանադրական փոփոխությունների նախագիծը:

Այս առիթով այսօր լրագրողների հետ հանդիպեցին Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ Հրայր Թովմասյանը և ՀՀ Սահմանադրական դատարանի անդամ, սահմանադրագետ Վարդան Պողոսյանը:

Վերջինս ընդգծեց, որ այս նախագիծը վերջնական չէ և հույս ունի, որ հանրային քննարկումները հնարավորություն կստեղծեն այն բարելավելու համար:

Պողոսյանը նշեց, որ ՀՀԿ նիստում նախագիծը քննարկվել է և լուրջ հակափաստարկներ չկան.

«Խաղաղ ժամանակ զինված ուժերը գտնվում են Կառավարության ենթակաության տակ և Կառավարությունն է իրականացնում զինված ուժերի ղեկավարումը ՊՆ-ի գխավորությամբ: Իսկ երբ որ իրավաբանորեն պատերազմական իրավիճակ է ստեղծվում, ապա երկրի գերագույն գլխավոր հրամանատարը դառնում է վարչապետը, և ինքն է ղեկավարում բանակը: Սակայն քանի որ քաղաքացիական անձը չի կարող առավելագույն ունակություններ դրսևորել, նշանակվում է նաև գլխավոր շտաբի պետք»,- ասաց նա:

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք 10 տարի նույնպես կարիք կլինի Սահմանդրություն փոխելու, Վարդան Պողոսյանն ասաց. «Եթե Սահմանդրության իրացման դեֆիցիտ կա, ապա սահմանադրագետը պետք է մատնանշի` ինչպե՞ս վերացվի այդ դեֆիցիտը: 2005 թվականի Սահմանդրության դեֆիցիտները այդպես էլ հաշվի չառնվեցին: Ես ի սկզբանե եղել եմ պառլամենտական կառավարման կողմնակից: Ես այն ժամանակ, երբ որ եղել եմ քաղաքական դաշտում, ներկայացրել եմ նախագիծ, որը իր մեջ ներառում էր խորհրդարանական կառավարաման մոդել, բայց ԱԺ մեծամասնությունը մերժեց այն: Այն, ինչ այսօր ներկայացված է, իմ համոզմունքներին համապատասխան է»:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: