Ամոթ է սեռական խնդիրների պատճառով ամուսնալուծվելը. Ս. Հակոբյան
Նա նշեց, որ թեմայի վերաբերյալ քննարկումներ և գիտաժողովներ
են կատարվում միայն գիտական շրջանակներում, սակայն անհրաժեշտ է, որ հասարակությունը
ավելի շատ տեղեկացված լինի:
Սեռական առողջությունը մարդու առողջության բաղկացուցիչ
մասն է. դա չի նշանակում միայն սեռական խնդիրների
բացակայություն, այլ անձի սեքսուալության մարմնական, հոգեբանական և սոցիալական բարօրությունն
է: Դրա պահպանման համար մեծ նշանակություն ունեն ինչպես մարմնական գործոնները` դա և
հորմոնալ գործոնների, սեռական օրգանների, արյան մատակարարման ֆիզիոլոգիական պրոցեսներն
են, այլև սոցիալ-հոգեբանական խնդիրները:
Սևադա Հակոբյանի խոսքով` ցանկացած սեռական խնդիր կարելի
է լուծել, եթե զույգի հարաբերությունները ներդաշնակ են. դժվար է միայն դեղորայքային
միջոցներով բուժել հիվանդությունը:
Հայաստանում
սեռական տարածվածության խնդիրների առումով քիչ է տարբերվում համաշխարհային տվյալներից:
«Ուրախալի է այն փաստը, որ վերջերս միտում է նկատվում, որ այն մարդիկ, ովքեր պատրաստվում
են ամուսնանալ, նախ` պրոֆիլակտիկ նպատակներով, խնդիրները կանխելու համար դիմում են
սեքսապաթոլոգի: Սա նվազեցնում է հետագայում նման խնդիրների բախվելու հավանականությունը»,
- ասաց Սևադա Հակոբյանը: Խնդիրները հիմնականում տարածված են 20-40 տարեկան
անձանց մոտ, քանի որ հենց այդ տարիքում է մարդ ակտիվ սեռական կյանք վարում:
Ըստ նրա` ամուսնալուծությունների թիվը վերջերս աճում
է Հայաստանում և դրա պատճառը շատ դեպքերում սեռական կյանքում առաջացած խնդիրներն են:
«Անհրաժեշտ է, որ զույգը միասնականորեն փորձի
պայքարել դրանց դեմ: Այսօր սեռական խնդիրները լուծելու մեթոդիկան բավականին զարգացած է և դիմելու դեպքում խնդիրների մեծ մասը լուծվում է. ամոթ է այս դարում սեռական խնդիրների
պատճառով բաժանվելը», - նշեց բժիշկը: