Հայերեն   English   Русский  

Հովհաննես Գաբուզյանը՝ շախմատի Հայաստանի առաջին խմբի առաջնության հաղթող


  
դիտումներ: 1267

Գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանը Երևանում ավարտված շախմատի Հայաստանի 75-րդ առաջնության առաջին խմբի մրցաշարում 13 հնարավորից վաստակեց 10 միավոր և նվաճեց առաջին մրցանակը:

ՖԻԴԵ-ի վարպետ Դավիթ Շահինյանը 8,5 միավորով երկրորդն է: Պատանի շախմատիստ Արման Միքայելյանը վաստակեց 7,5 միավոր և, լրացուցիչ ցուցանիշներով առաջ անցնելով երեք այլ մասնակիցներից, գրավեց երրորդ տեղը:

Գաբուզյանը, Շահինյանը և Միքայելյանը իրավունք ստացան մասնակցելու Հայաստանի 75-րդ առաջնության բարձրագույն խմբի մրցաշարին:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: