Հայերեն   English   Русский  

Առաջարկվող համակարգը ոչ թե պառլամենտական է, այլ վարչապետական. Ալբերտ Նալչաջյան


  
դիտումներ: 789

Երբ որևէ ժողովրդի համար ստեղծվում է նման կարևորագույն փաստաթուղթ՝ պետք է հաշվի առնել ժողովրդի էթնոհոգեբանական կողմերը:

Սահմանադրական փոփոխություններին անդրադառնալով` այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց էթնոհոգեբան Ալբերտ Նալչաջյանը` ընդգծելով, որ ոչ գործող, ոչ էլ նոր նախագծի մեջ այդ հանգամանքը հաշվի չի առնվել:

Հոգեբանի խոսքով` պետք է ձևավորել համապատասխան հանձնախմբեր հարցի այդ կողմը քննարկելու համար:

Նոր սահմանադրություն ստեղծելու համար առաջին հերթին պետք է հասկանալ հասարակությունը անհատապաշտական է, թե կոլեկտիվային: Արևմտյան պետությունները մտնում են առաջին խմբի մեջ, իսկ երկրորդին համապատասխանում են Արևելյան ժողովուրդները: «Հայերի մոտ դա դժվար է որոշել, քանի որ Հայաստանը գտնվում է Արևմուտքի և Արևելքի հատման կետում: Նոր նախագիծը կարող էր գործել Արևմտյան ցանկացած երկրում: Ցավոք, հայերն անհատապաշտության հակումներ ունեն, և մեզ հատուկ չէ պետական մտածողությունը»,- ասաց Նալչաջյանը:

Ալբերտ Նալչաջյանը ընգծեց, որ առաջարկվող համակարգը ոչ թե պառլամենտական է, այլ վարչապետական, քանի որ չափից շատ իրավունքներ են կենտրոնացվում վարչապետի վրա:

Ըստ Նալչաջյանի` Սերժ Սարգսյանը ձգտում է իշխանության: «Երբ մարդը տեսնում է իշխանության համը՝ այդ հմայքից շատ դժվար է ազատվել, ում էլ տան իշխանություն` կզարգանա այդ մոտիվացիան և նա չի ցանկանա դրանից հրաժարվել, մանավանդ, երբ ունի հասարակ ծագում և մանկության տարիներին ապրել է աղքատության մեջ»,- ասաց նա:

Նոր Սահմանադրությունը հիմք է տվել Նալչաջյանին մտածելու, թե Սերժ Սարգսյանը չի ուզում իշխանությունից հրաժարվել և չի էլ ուզում ավելի քիչ իշխանություն ունենալ. «Քանի որ չի կարող նախագահ ընտրվել Սահմանադրությամբ, ուրեմն պետական կարգը փոփոխությունների կենթարկվի, որպեսզի վարչապետն ունենա ավելի շատ իշխանություն, քան հիմա է»,-նշեց նա:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: