Հայերեն   English   Русский  

Մեծամասնական ընտրական համակարգն իրեն սպառել է. պատմաբան


  
դիտումներ: 926

Սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտություն կա:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց իրավաբան, ԵՊՀ պետության և իրավունքի տեսության ու պատմության ամբիոնի վարիչ Արթուր Վաղարշյանը:

Նա նշեց, որ թեև Սահմանադրությունը նոր երևույթ, սակայն դրա նախատիպերին կարելի է հանդիպել պատմնական տարբեր շրջաններում: Առաջին հանրապետության օրոք ևս քննարկվել է նման փաստաթուղթ ընդունելու հարցը:

Պատմաբանն ընդգծեց, որ միանշանակորեն չի կարելի պնդել, թե Հայաստանին հատուկ է միայն կառավարման նախագահական մոդելը. «Երբ մարդն իր հագուստը փոխում է, դրանից նրա էությունը չի փոխվում: Պառլամենտական համակարգով կարող են ավելի ուժեղացնել ժողովրդավարության հենասյուները»:

Իրավաբանի խոսքով` ամեն ինչ որոշում է քաղաքական էլիտան .կապ չունի, համակարգը խորհրդարանական է, թե նախագահական:

Վաշարշյանը գտնում է, որ մեծամասնական համակարգն ուղղակիորեն սպառել է իրեն. «Ամեն անգամ ընտրական քարոզարշավների ընթացքում գրված հոդվածները հուշում են, որ մեծամասնական համակարգը տեղ չունի: Մանավանդ կա պրակտիկա ընտրվում են, հետո գնում այլ կուսակցություն և այլն»:

Նա նկատեց, որ ներկայիս բարեփոխումները քննադատողները այն մարդիկ են, ովքեր 90-ականներին ընդունել են այնպիսի Սահմանադրության նախագիծ, ըստ որի` ընթացիկ օրենքները գերակայություն ունեն Սահմանադրության նկատմամբ:

Վաղարշյանը նշեց, որ պետք է հաշվի առնել ոչ միայն Արևմտյան երկրների փորձը, այլև` Հայաստանի առաջին հանրապետության պատմությունը:

«Դեռևս պարզ չէ, թե ինչ ձևով այս նախագիծը հանրաքվեի կդրվի: 2005-ին ընդունված Սահմանդրությունը ևս սկզբնական վիճակում բավականին տարբերվում էր վերջնական տարբերակից: Քննարկումներն ու առաջարկները կբարելավեն այս փաստաթուղթը»,- եզրափակեց Արթուր Վաղարշյանը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: