Հայերեն   English   Русский  

Ներմուծվող թռչնամիսն անվտանգության ստուգում չի անցնում մաքսակետերում. Արմեն Պողոսյան


  
դիտումներ: 1119

Վերջերս լրատվամիջոցներում տեղեկություններ հայտնվեցին այն մասին, որ շուկայում կասկածելի ծագմամբ թռչնամիս է վաճառվում:

Այս հարցին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ Սպառողների ասոցացիայի նախագահ Արմեն Պողոսյանը:

Նա նշեց, որ վերջին մեկ տարում Հայստանի թռչնաբուծությունը դրական զարգացում է գրանցել: Թռչնաբույծները կատարել են շուրջ 15 մլն դոլարի սարքավորումներ, ինչի հետևանքով թռչնամսի արտադրանքը 9000-ից դարձել է 1100:

Հայաստանում ներմուծվող թռչնամսի մեծ մասը բաժին է ընկնում Ռուսաստանին: Միշտ չէ, որ մթերքի պահպանման կանոնները կատարվում են:

Ըստ Արմեն Պողոսյանի` վտանգն այն է, որ մաքսակետերում չի անցկացվում որակական անվտանգության ստուգում:

«Դրանք վերափաթեթավորված հավերն են, այսինքն` դրանք երկրորդ անգամ են սառեցվում, ինչը շատ վնասակար է: 200-300 գրամ աղաջուր է խառվնում մթերքին, ինչը պատճառաբանում են այն թարմ պահպանելու մտադրությամբ, սակայն դա միաժամանակ քաշը մեծացնում է, ինչը սպառողի իրավունքի խախտում է»:

Սպառողների ասոցացիայի նախագահը նշեց, որ բազմիցս այս հարցով դիմել է Սննդի անվտանգության տեսչություն, բայց համապատասխան արձագանք չի ստացել:

Արմեն Պողոսյանը կասկած հայտնեց, որ անցյալ տարի մանկապարտեզներում տեղի ունեցած թունավորումների դեպքերը կարող են կապ ունենալ վերոնշյալ փաստի հետ:

Արմեն Պողոսյանմը նշեց, որ անվտանգության կանոները մանկապարտեզներում չեն պահպանվում և վերահսկողություն չկա. «Սրանց դեմ պայքարելու լավագույն միջոցներից մեկը մարդկանց իրազեկումը բարձրացնելը, նման դեպքերի մասին տեղեկության տալն է», - եզրափակեց մասնագետը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: