Ֆաբիո Կապելոն վերջնագիր է ներկայացրել և պահանջում է իր փողերը
դիտումներ: 902
Իտալացի մասնագետը սպառնում է մինչեւ հոկտեմբերի 1-ը իր պարտքը չմարելու դեպքում խզել պայմանագիրը Ռուսաստանի ֆուտբոլային միության հետ:
Բանն այն, որ ՌՖՄ-ն Կապելոյին և նրա շտաբի ներկայացուցիչներին երեք ամսվա աշխատավարձ է պարտք:
Կապելոն տարեկան ստանում է ինը միլիոն եվրո: Նա աշխարհում ազգային հավաքականների ամենաբարձր վարձատրվող մարզիչն է: