Հայերեն   English   Русский  

​Իրան-«Վեցնյակ» միջուկային բանակցությունների հերթական փուլը կմեկնարկի սեպտեմբերի 18-ին


  
դիտումներ: 1637

Եվրամիության միջազգային հարցերով ու անվտանգության քաղաքականության գծով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնի մամուլի քարտուղար քարտուղար Մայքլ Մաննը հայտարարել է, որ Իրան-«Վեցնյակ» (ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Ռուսաստան, Չինաստան և Գերմանիա) միջուկային բանակցությունների հերթական հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 18-ին, Նյու Յորքում:

Նախատեսվում է ,որ բանակցությունների այս փուլը կտևի երկու օր :

Էշթոնի մամուլի քարտուղարը ասել է, որ Իրանի ու «Վեցնյակի» միջև բանակցություններն ընթանալու են Քեթրին Էշթոնի ղեկավարության ներքո:

Նա հավելել է, 2014-ի սեպտեմբերի 11-ին Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում տեղի կունենան եվրոպական երեք երկրներ՝ Բրիտանիայի , Ֆրանսիայի և Գերմանիայի հետ Իրանի երկկողմ բանակցությունները:

Ավելի վաղ, Իրանի արտաքին գործերի նախարար Մուհամադ Ջավադ Զարիֆը տեղեկացրել էր ՄԱԿ-ի ամենամյա նստաշրջանին առընթեր կայանալիք Իրան-«Վեցնյակ» բանակցությունների նոր փուլի մասին:

Տեղեկացնենք, որ երեկ Շվեյցարիայի Ժնև քաղաքում մեկնարկել են Իրան-ԱՄՆ երկկողմ բանակցությունները` Իրանի արտգործնախարարի տեղակալներ Սեյեդ Աբաս Արաղչու, Մաջիդ Թախթռավանչու, ինչպես նաև ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալ Վիլիամ Բերնզի և օգնական Վենդի Շերմանի գլխավորությամբ:

Հիշեցնենք, որ հունիսին Իրանն ու «Վեցնյակը» որոշեցին բանակցությունների չորս ամսով երկարաձգել:

Այս մասին տեղեկացնում է իսլամական «ԻՌՆԱ» լրատվական գործակալությունը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: