Հայերեն   English   Русский  

Սահմանադրության փոփոխությունների նոր նախագիծը քննարկման առարկա չի կարող լինել.Արամ Սարգսյան


  
դիտումներ: 1209

Սահմանադրության փոփոխությունների նոր նախագիծը քննարկման առարկա չի կարող լինել, որովհետև այնտեղ անհեթեթություններ ու անճշտություններ կան:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս տեսակետն հայտնեց Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը:

Նա ընդգծեց, որ Իսկ վերարտադրվել կարելի է ցանկացած համակարգի ժամանակ, նայած, թե ինչ ձևով եք գործում: Սահմանադրության հետ լուրջ բան չեմ կապում, որովհետև 20 տարվա ընթացքում արդեն երրորդ Սահմանադրությունն ենք ընդունում, այսպիսի աննախադեպ երևույթ աշխարհում չկա»:

«Եթե իմանամ իսկապես թղթի վրա չի մնալու՝ կասեի , այո՛, գնանք այս փոփոխություններին: Խորհրդարանական համակարգին ի սկզբանե մենք դեմ չենք: Իսրայելը, օրինակ, խորհրդարանական հանրապետություն է, այնտեղ կեղծիք, կաշառք, ընտրակաշառք, բառերը օտար են, բայց որ կաշառքն ու կեղծիքը լինելու են այս համակարգում ինչ տարբերություն, խորհրդարանակա՞ն է, թե՞ նախագահական»,- ասաց նա:

Հանդիպմանը ներկա «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանի խոսքով` հասարակությունը անտարբերության է մատնում այն կետերը, որոնց վրա հատուկ կենտրոնացել է Վենետիկի հանձնաժողովը. «11, 22, 23 կետերում խոսվում է այն մասին, որ ներկայիս Սահմանադրությունը միտված է մարդկային անօտարելի իրավունքների շրջանակները սահմանափակելուն: Նոր Սահմանադրությունն իր ձևակերպումների բազմիմաստությամբ և երկիմաստությամբ միտված է մարդկային անօտարելի իրավունքները սահմանափակելուն:

Ըստ նրա` սահմանադրական բարեփոխումները տնտեսական մոնոպոլիան պահելու քաղաքական խնդրի համար է և ուստի եզրակացնում է՝ «ռեալ ժամանակը չէ սահմանադրական բարեփոխումների»:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: