Համահայկական խաղեր. Հանդբոլ՝ օր 2-րդ
Առաջինը խաղահրապարակ դուրս եկան Ախալքալակի և Հրազդանի ներկայացուցիչները: Լարված պայքարում ընթացավ հատկապես առաջին խաղակեսը: Հրազդանի հանդբոլիստներին հաջողվեց 1 գնդակի առավելությամբ (13:12) առաջ անցնել մրցակցին: Ի վերջո, խաղն ավարտվեց 25:23 հաշվով ի օգուտ Հրազդանի:
Երկրորդ օրվա երկրորդ խաղում ուժերը չափեցին Ալավերդու և Էլ-Քուվեյթի հավաքականները: 15 գնդակի առավելությամբ հաղթանակ տոնեցին Ալավերդու ներկայացուցիչները՝ 30:15 (12:6):
Երևանցիների առավելությամբ ընթացավ Ստեփանակերտ-Երևան խաղը: Առաջին խաղակեսի ավարտին երևանցիներն առաջ էին 4 գնդակով՝ 13:9: Երկրորդ խաղակեսին Լեռնային Ղարաբաղի ուժերը տեղի տվեցին և երևանցիներն արդեն 14 գնդակի առավելությամբ հաղթանակ տոնեցին՝ 34:20:
Վերջինը խաղահրապարակ դուրս եկան Չալթրի և Վանաձորի ներկայացուցիչները: Խաղն ավարտվեց Վանաձորի հաղթանակով՝ 32:28 (16:11):
Օգոստոսի 6-ին տեղի կունենան հետևյալ հանդիպումները՝
11:00 Էլ-Քուվեյթ – Ախալքալակ
13:00Բուենոս Այրես – Ալավերդի
15:00 Մարսել – Ստեփանակերտ
17:00 Երևան - Չալթր
Այս մասին տեղեկացնում է armhandball.am կայքը: