Սովետական միության վերջին առաջնորդ Միխայիլ Գորբաչովը պահանջել է, որ Վլադիմիր Պուտինը և Բարաք Օբաման անհապաղ հաղթահարեն իրենց անձնական հարաբերություններում առկա խնդիրները և հարթեն ուկրաինական ճգնաժամը, եթե չենք ցանկանում ոչնչացնել այն աշխարհը, որտեղ մենք բոլորս ենք բնակվում:
Այսօր Գորբաչովը
երկու առաջնորդներին զգուշացրել է, որ իրենց փոխադարձ թշնամանքը լուրջ կոնֆլիկտ է
առաջացնում արևելյան Եվրոպայում:
Նա Արևմուտքին զգուշացրել է անհապաղ
դադարեցնել Ուկրաինային ՆԱՏՕ-ի հովանու ներքո քաշելու սադրիչ քայլերը:
Նա նախազգուշացրել է, որ
Ուկրաինայում, Եվրոպայում և ամբողջ աշխարհում խաղաղության հաստատման համար կարևոր
է վերականգնել Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև երկխոսությունը:
Նա նշել է, որ սա նրանց
պարտականությունն է, և նրանք պարտավոր են մի կողմ դնել իրենց տարբերությունները և
սկսեն երկխոսությունը:
Նա պնդել է, որ ամեն ինչ կորած չէ,
սակայն ԱՄՆ-Ռուսաստան սառեցված հարաբերությունների վերականգնումը կենսական
նշանակություն ունի՝ ավելացնելով, որ երկու կողմերը պետք է դադարեցնեն
պատժամիջոցները, որոնք վնասում են երկու կողմերին:
Այնուամենայնիվ՝ այսօր Ուկրաինայի
ռուսամետ ապստամբները ինտենսիվ հրետանային ռմբակոծություն են իրականացնում՝ նախքան
Մինսկում հրադադարի վերաբերյալ բանակցությունների տեղի ունենալը: