2015թ-ին կամբողջանա Հայոց ցեղասպանությունը ժխտող օրենքը
դիտումներ: 1385
«Ֆրանսիայի Սոցիալիստական կուսակցության խմբակցությունը բազմիցս արտահայտել է իր կարծիքն այն մասին, որ ԼՂ կարգավորման խնդրում ԼՂՀ-ն պետք է դառնա բանակցային կողմ, և դա ես համարում եմ Ֆրանսիայի պաշտոնական դիրքորոշում»,- այս մասին այսօր խորհրդարանում հայտարարեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը Ֆրանսիայի Ազգային Ժողովի իշխող Սոցիալիստական կուսակցության` Բրյունո լը Ռուի գլխավորած պատվիրակության հետ ԱԺ-ում կայացած ասուլիսի ժամանակ:
Բրյունո լը Ռուն էլ իր հերթին ցանկություն հայտնեց, որ հաջորդ տարի ընդունվի հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքը. «Մենք հավատարիմ ենք մեր նախագահ Ֆրանսուա Օլանդի որդեգրած արժեքներին, որտեղ կարևորվում են Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցին նվիրված միջոցառումները: Մենք հույս ունենք, որ 2015թ-ին կամբողջանա այն օրենքը, որը ընդունվել էր դեռ 2001թ-ին, և քրեականորեն կհետապնդվի յուրաքանչյուր ոք, ով կժխտի Հայոց ցեղասպանությունը» -ասաց ֆրանսիացի պատգամավորը: