Հայերեն   English   Русский  

Օձաբույս (Aspidistra)


  
դիտումներ: 10071

Օձաբույսի տեսակին են պատկանում (Aspidistra) շուշանազգիների ընտանիքից 8 դեկորատիվ-սաղարթավոր տեսակներ:

Այդ մշտադալար բույսի հայրենիքը Արևելյան Ասիան է: Օձաբույսը բնական պայմաններում աճում է հով և ստվերոտ անտառներում:

Aspidistra թարգմանվում է "օձի ուղեցույց" («aspidis» – օձ, «tra» –

ուղեցույց):

Հով և ստվերոտ տեղանքներում հաճախ օձեր են բնակվում և օձաբույսի մոխրագույն, խճճված արմատները նույնպես օձ են հիշեցնում: Բույսի ռուսական ժողովրդական անունը “մտերիմ ընտանիք է”:

Օձաբույսը ցողուն չունի, ճկուն է և խիտ: Խիտ և կիսով չափ հողի մեջ խրված արմատներից ուղղահայաց դեպի վեր են աճում փայլուն տերևները:

Որպես բնակարանի բույս աճեցնում են միայն մի տեսակ `բարձրահասակ օձաբույսը (Aspidistra elatior Variegata ): Օձաբույսի դեկորատիվ այս տեսակի տերևները սպիտակ կամ կրեմա-դեղնավուն երկարավուն գծեր ունեն:

Ծաղկում է հազվադեպ (սովորաբար ամռանը) և ընդամենը մեկ օր: Ծաղիկները անմիջապես արմատի վրա են և գրավչությամբ չեն փայլում: Ծաղիկների արհեստական փոշոտումից հետո առաջանում են բավականին խոշոր պտուղներ ներսում միայն մեկ սերմով:

Օձաբույսի հիմնական արժեքը նրա պահանջկոտ չլինելն է և ստվերասիրությունը: Այն իդեալական է հյուսիսային սենյակների պատուհանների համար, քիչ լուսավորությամբ բնակարանները զարդարելու և արհեստական լուսավորվող գրասենյակները կանաչապատելու համար:

Օձաբույսը չի տառապում խոնավության ավելցուկից կամ պակասից, նրան հարկավոր չէ պարարտացնել: Այդ պատճառով այս բույսը խորհուրդ է տրվում պահել սկսնակ ծաղկաբույծներին և բոլորին, ովքեր ժամանակ չունեն բույսերով զբաղվելու:

Аспидистра
Օձաբույսի բուժիչ հատկությունները

Օձաբույսն ունի բուժիչ հատկություններ և իր հայրենիքում լայն տարածում ունի ժողովրդական բժշկության մեջ: Նա միզամուղ է և հակաբորբոքային հատկություններ ունի: Բույսի բոլոր մասերը պարունակում են բուժիչ նյութեր: Նրանց թուրմերը օգտագործում են ցնցումների, աղեստամոքսային հիվանդությունների, փորլուծության, մկանային ցավերի և միզարտադրող օրգանների քարերի դեպքում:

Օձաբույսի խնամքը

Լուսավորությունը. բույսըկարող է աճել սենյակի խորքում, պատուհաններից հեռու, մի փոքր լույս է սիրում բույսի խայտաբղետ տեսակը: Ամռանը բույսն իրեն լավ է զգում պատշգամբում:

Ջերմաստիճանը. կարելի աճեցնել սովորական բնակարանային պայմաններում, այն հատուկ ջերմաստիճանային ռեժիմ չի պահանջում: Ձմռանը լավագույն ջերմաստիճանը 10-12°C, բայց լավ է աճում նաև 20°C դեպքում:

Ջրելը. չի կարելի թույլ տալ, որ հողը չորանա, բայց ջրի ավելցուկը թաղարում ցանկալի չէ:

Օդի խոնավությունը. բնակարանային սովորական պայմաններում օձաբույսը իրեն լավ է զգում, բայց տերևների փոշին անպայման պետք լվանալ:

Պարատացնելը. գարնանն ու ամռանն օձաբույսին տալիս են լրիվ միներալներով պարարտանյութ ոչ հաճախ քան ամիսը մեկ: Խայտաբղետ տեսակները չեն պարարտացնում, քանի որ դրանից խայտաբղետ տերևները կանաչում են:

Տեղափոխումը. դանդաղ է աճում, տարին աճում են մոտ հինգ տերև: Բույսը վերատնկում են ոչ հաճախ, երբ ամբողջ հողը լցվում է արմատներով, լավագույնը ապրիլ-մայիս ամիսներն են: Տարիքով բույսերի միայն հողի վերին շերտն են փոխում: Չի կարելի արմատները լրիվ խրել հողի մեջ:

Հողը. օձաբույսը պահանջկոտ չէ հողի նկատմամբ և լավ աճում է բանջարանոցային կամ այգու հողում:

Բազմացում. իրենից դժվարություն չի ներկայացնում,բազմացնում են տեղափոխման ժամանակ արմատը բաժանելով: Ապրիլ-մայիս ամիսներին արմատները բաժանում են մասերի 3-5 տերևներով, ծածկում փայտածուխով: Առանձին մասերը տնկում են թաղարների մեջ: Արմատակալման ժամանակ հողի ջերմաստիճանը չպետք է ցածր լինի 18°C:

Аспидистра

Аспидистра

Վնասատուները. հաճախ օձաբույսը վարակվում է վահանակիրով և ոստայնատիզով: Ուժեղ վարակի դեպքում բույսը պետք է մշակել կարբոֆոսով կամ ֆուֆանով:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: