Հայերեն   English   Русский  

Ամրենի(ոսկեշիվ), Solidago)


  
դիտումներ: 2493

Պատկանում է բարդազգիների ընտանիքին: Բազմամյա է, մեր պայմաններում առանց ծածկույթի ձմեռում է բաց գրունտում: Տարբեր տեսակների բարձրությունները տատանվում են 0,4-2,0 մ-ի սահմաններում:

Սոլիդագո Solidago) – ոսկեշիվի բուսաբանական անվանումն է, այն լատինական solidus բառից է առաջացել, որ նշանակում է ամուր և ago`առողջացնող:

Ոսկեշիվը իր պատմական հայրենիքում, Հյուսիսային Ամերիկայում հնուց օգտագործվել է որպես դեղաբույս: Ամերիկյան հնդիկները հավատում էին բույսի հակամանրեային, վերքը բուժող, ցավազրկող հատկություններին(ժամանակակից բժշկությունը այդ հատկությունները մասամբ հաստատում ): Ոսկեշիվը Եվրոպա է մուտք գործել մոտ 200 տարի առաջ: Մշակության մեջ տարածված է կանադական ամրենին(S.canadensis L), որի բարձրությունը հասնում է 1-2 մետրի:Ծաղիկները շատ մանր են, միասին խմբված կազմում են հուրանավոր ծաղկաբույլեր, որոնք կտրված վիճակում ջրի մեջ դիմանում են 10-14օր:ծաղկում է հուլիս-օգոստոս ամիսներին:

Ծաղիկը մեղրատու է, ունի թեթև բուրմունք: Բույսը լուսասեր է, պետք է տնկել արևոտ հողամասերում, սննդանյութերով առատ հողում, բույսը բույսից 0,6-1.0 մետր հեռավորությոն վրա: Պահանջում է չափավոր ոռոգում: Մշակության մեջ հաճախ հանդիպում է Շորտի ամրենին(S.Schortu Hort), որի բարձրությունը հասնում է160սմ-ի: Ծաղկում է դեղնագույն ծաղիկներով`հուլիս ամսից:Ծաղկաբույլերը խոշոր են, հուրանավոր: Սովորական ամրենու կարճահասակ այլատեսակը(S.virgaurea nana L) տեսակը նույնպես հաճախ է հանդիպում: բարձրությունը հասնում է 40սմ, ծաղկում է հունիս-հուլիս ամիսներին, դեղնականաչ ծաղիկներով: Թե երկրորդ և թե երրորդ տեսակի ծաղիկները նույնպես մեղրատու են և արձակում են թեթև բումունք: Բազմացնում են թփերի բաժանումով վաղ գարնանը,3-4տարին մեկ, հեշտությամբ բազմանում է նաև կտրոններով և սերմերով:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: