Գլիցինիա աննման (Glicinia Wistaria)
Ամենագեղեցիկ փաթաթվող բույսերից մեկն է, որի բարձրությունը հասնում և անցնում է 6մ-ից: Երևանի պայմաններում առանց ծածկոցի բավական հաջող է ձմեռում, բացառությամբ արտակարգ ցուրտ ձմեռների, երբ մասամբ ցրտահարվում է: Ունի ամուր, ճկուն ցողուն, որի խիտ ճյուղերը գարնանից ծածկվում են գեղեցիկ փետրավոր տերևներով: Բույսի սաղարթը իր դեկորատիվության գագաթնակետին է հասնում, երբ զանգվածային կարգով բացվում են երկնակապտավուն ծաղկաողկույզները, որոնք անզուգական կոնտրաստ են առաջացնում տերևների գեղեցիկ մոզաիկայի հետ: Եթե այս բոլորին ավելացնենք գլիցինայի ուժեղ բուրմունքը, ապա պատկերը կատարյալ կլինի:
Մշակության մեջ հանդիպում է չինական գլիցինան, որը բազմանում է արմատածիլերով, անդալիսով և կտրոննորով`ջերմատանը: Օգտագործվում է շենքերի պատերը, տաղավարները, պատշգամբները ծածկելու և գեղեցկացնելու համար:
Ծաղկումը դադարելուց հետո բույսի տարեկան կողային շիվերը անհրաժեշտ է կտրել իրենց երկանքի մեկ երրորդի
ափով, որպեսզի ծաղկաբողբոջներն հնարավորություն տալ
ավելի լավ զարգանալու: ծաղիկները կտրված վիճակում չեն օգտագործվում, քանի որ շատ շուտ են թառամում: Նախընտրում է լուսավոր, տաք հողամասեր, սննդանյութերով հարուստ հողեր, առատ խոնավություն, սակայն աշնանը ոռոգումը շուտ պետք է դադարեցնել, որպեսզի միամյա շիվերը փայտանան և բույսը դիմանա սառնամանիքին: