Հայերեն   English   Русский  

Յուղոտ մազեր ունենալը դատավճիռ չէ, պարզապես պետք է ճիշտ խնամել


  
դիտումներ: 4286

Շատ կանանց է տանջում այն փաստը, որ անգամ ամենապրոֆեսիոնալ վարսահարդարի մոտ մազերը հարդարելուց մի քանի ժամ անց սանրվածքը կորցնում է տեսքը: Բայց մեղավորը ոչ թե վարսահարդարն է, այլ յուղոտ գլխամաշկը:

Յուղոտ մազերին ճիշտ խնամք ապահովելու համար նախ պետք է ճշտել ճարպագեղձերի ակտիվ աշխատանքի պատճառները: 14-15 տարեկան հասակում հիմնական պատճառը կարող է լինել էնդոկրին և նյարդային համակարգերի աշխատանքի խափանումը: Դա կարող է շարունակվել մինչև 25-30 տարեկանը:

Հաճախ էլ գլխամաշկի ճարպը սեբորիայի նշան է, որը համակցվում է դեմքի, կրծքի ու մեջքի ցանով: Ճարպագեղձերի աշխատանքի խաթարման պատճառ կարող են լինել նաև նյութափոխանակության խանգարումները, որոնք շատ դեպքում սթրեսների ու էկոլոգիական գործոնների հետևանք են:

Ի՞նչ անել այդ հավերժ թվացող խնդրից մեկընդմիշտ ազատվելու կամ գոնե այն թեթևացնելու համար:

Ամենօրյա խնամք

Առաջին հերթին անհրաժեշտ է մեծ ուշադրությամբ ընտրել մազերի խնամքի համար նախատեսված կոսմետիկ միջոցները: Պետք է ընտրել հատուկ շամպուն, որը կպարունակի ճարպագեղձերի աշխատանքը նվազեցնող նյութեր:

Ոչ մի դեպքում չի կարելի գլուխը լվանալ շատ տաք ջրով. դա միայն խթանում է ճարպագեղձերի ակտիվացումը:

Խորհուրդ է տրվում նաև չտարվել մուսերով, լաքերով ու գելերով. կեղտն ու փոշին հեշտությամբ խառնվում են այդ նյութերին՝ է´լ ավելի արագացնելով մազերի յուղոտման գործընթացը:

Ընդհանրապես յուղոտ մազեր ունեցողներին խորհուրդ է տրվում կարճ կտրվածքներ անել, քանի որ երկար մազերի դեպքում խնամքը մի քանի անգամ բարդանում է:

Կարելի է նաև քիմիական գանգրացում կատարել (завивка). այն նվազեցնում է ճարպը:

Վիտամին В-ն և С-ն (երկաթ ու ծծումբ), վիտամինային կոմլեքսները նույնպես օգտկար են յուղոտ մազերի դեպքում:

Խորհուրդ չի տրվում գլխի մերսումը, մանր ատամներով սանրով մազերը սանրելը:

Յուղոտ մազերը չպետք է հաճախակի լվանալ, քանի որ դրանից մաշկի և մազերի պաշտպանիչ շերտը վնասվում է, և յուղայնությունը ոչ թե պակասում է, այլ ավելանում: Խորհուրդ չի տրվում նաև մազերին շատ ձեռք տալ:

Յուղոտ մազերը խնամելու համար անհրաժեշտ է ընտրել եղինջի, շալֆեի, ծովային ջրիմուռների լուծույթով, պրոտեիններով, A, C, K վիտամիններ պարունակող շամպուններ:

Խորհուրդ է տրվում ձվի դեղնուցով, գերչակի կամ կտավատի ձեթով դիմակներ:

Կա մի քանի արդյունավետ միջոց, որ հեշտությամբ կարող եք կիրառել տնային պայմաններում.

յուղոտ մազեր

Դիմակներ և լոսյոններ գլխամաշկի համար

Որպեսզի մազերը շուտ չյուղոտվեն, գլխամաշկը լվացեք հետևյալ թուրմով. 50 մլ օղի, 10 մլ 3 %-անոց բորային սպիրտ, 1 թեյի գդալ լիմոնի հյութ: Պրոցեդուրան խորհուրդ է տրվում կատարել ամեն օր կամ մազերը կեղտոտվելու դեպքում:

Գլուխը լվանալուց առաջ կարելի է մազերին քսել սովորաական կեֆիր և 15-20 րոպե անց՝ լվանալ:

Յուղոտ մազերի համար լավագույն բույսը կալենդուլան է. բույսն օգտագործում են թուրմի տեսքով: Ծաղիկների թուրմը խառնեք օղու հետ (1:10) և քսեք գլխամաշկին: Պրոցեդուրան անհրաժեշտ է կրկնել երկու օրը մեկ անգամ` մեկ ամիս շարունակ: Բուժումը կարելի է կրկնել մեկ ամիս անց:

Գլխի մաշկը չոր պահելու համար օգտակար է նաև քացախը: 1 բաժակ քացախին խառնեք 1 ճաշի գդալ ջուր, ապա գլուխը լվանալուց հետո այն լցրեք գլխին։ Գլուխը ծածկեք սրբիչով, պահեք 10-15 րոպե։

Մի´ մոռացեք նաև սննդակարգի մասին. կերեք կաթնամթերք, ձու, թարմ բանջարեղեն, մրգեր, սահմանափակեք կամ ընդհանրապես ձեր կերակրացանկից հանեք կենդանական յուղի օգտագործումը` փոխարինելով այն բուսականով:

Խորհուրդ չի տրվում նաև պահածոների, աղի և կծու սննդի օգտագործումը: Պետք է սահմանափակել նաև սուրճը, քաղցրավենիքը, ալկոհոլը: Փոխարենը խորհուրդ է տրվում շատ զբոսնել, զբաղվել սպորտով:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: