Հայերեն   English   Русский  

Ինչ ներքնազգեստ ընտրել թափանցիկ զգեստ հագնելու դեպքում


  
դիտումներ: 6730

Ժանյակե, ցանցային, շղարշե թափանցիկ հագուստ՝ նորաձևության թրենդներից է: Բազմաթիվ նորաձևության տներ այս տարվա իրենց հավաքածուներում հենց թափանցիկ զգեստներն են ներառել: Թափանցիկ զգեստներ են պատրաստում բոլորը՝Altuzarra-ից մինչև Asos, Versace-ից՝ Zara:

Իսկ ի՞նչ ներքնազգեստ կրել թափանցիկ զգեստների հետ

Բոդի

Боди

Боди


Բոդի – Ներքնազգեստի այն հազվադեպ տեսակն է, երբ սեքսուալությունն ու հարմարավետությունը չեն հակասում իրար: Բոդին կարող է լիել ժանյակե, տպագրված գործվածքից կամ կիսաթափանցիկ կտորից դեկորով, բայց դասական տարբերակը սպիտակն է, բեժը կամ սևը: Թափանցիկ զգեստի տակ բոդին կերևա շատ պարկեշտ: Ի դեպ, որոշ դեպքերում բոդիի փոխարեն կարելի է նաև միատոն լողազգեստ հանգնել:

Հագուստի գույնի ներքնազգեստ

Белье в тон платью


Белье в тон платью

Սա «ամենաանվտանգ» և նեյտրալ տարբերակն է՝ ներքնազգեստ, որը կրկնում է կիսաթափանցիկ հագուստի երանգը: Այն պետք է հնարավորինս փակ լինի՝ վինտաժ ոճի վարտիք՝ գոտկատեղի հատվածում բարձր, կրծկալի դասական ոճ, տոպ: Այս ամենը հարթ և անփայլ կտորից: Այսպես առավելագույնս քիչ ուշադրություն կհրավիրեք զգեստի թափանցիկության վրա, երկրորդ՝ գույների համադրության առումով սխալված չեք լինի:

Հակադիր երանգներով ներքնազգեստ

Белье контрастного оттенка


Белье контрастного оттенка


Եթե նեյտրալը ձեզ համար չէ, ապա կարելի է ավելի վառ ինչ-որ բան ընտրել, օրինակ՝ կարմիր, շոկոլադե,բորդո, կամ դենիմ: Գլխավոր պայմանն այն է, որ ընտրված գույնը հակադրվի թափանցիկ զգեստի գույնին: Հակադրելով գույները՝ դուք չեք ամաչում, այլ հակառակը՝ ցանկանում եք ցուցադրել ներքնազգեստը, այսինքն պատրաստ եք շեշտը դնել և՛ կտորի, և՛ մարմնի, և՛ հատկապես ներքնազգեստի վրա: Կարևոր է, որ ներքնազգեստի առանձին հատվածները նույն երանգն ունենան:

Գունավոր ներքնազգեստ

Цветное белье


Цветное белье

Դեղին, կամիր, կապույտ՝ յուրաքանչյուրը կարող ես ընտրել թափանցիկ զգեստ հանգնելու դեպքում: Ցանցանման կամ հարթ, մեկ կոմպլեկտից բաղկացած կամ հակադրիր, կարող ես յուրաքանչյուրն ընտրել, միայն երանգը հագեցած լինի:




Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: