Հայերեն   English   Русский  

Հակառակորդը կրակում է Չինարիի դաշտում աշխատող կոմբայնի ուղղությամբ


  
դիտումներ: 756

ՀՀ Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի գյուղում հակառակորդի կրակոցների պատճառով դեռևս հացահատիկի մոտ չորս հեկտար դաշտը հնձել չի հաջողվում: Սա գյուղի այն հատվածն է, որն անմիջապես ադրբեջանական դիրքապաների նշանառության տակ է, որը նախորդ տարի դարձյալ ենթարկվեց գնդակոծությունների:


Չինարի գյուղի բնակիչ, ՀՀ ԳՆ ԳԱՄԿ-ի աշխատակից Վանիկ Ոսկանյանի խոսքով, աշնանացան ցորենի հնձի ժամանակ` հուլիսին, ադրբեջանական զինուժը անընդհատ գնդակոծել է` խոչընդոտելով ավարտել հացահատաիկի բերքահավաքը: Ըստ նրա, կրակել են կոմբայնի ուղղությամբ, բարեբախտաբար, գնդակները չեն դիպել, բայց դրանից հետո երկու շաբաթից ավելի հնարավոր չի եղել գյուղտեխնիկան ցորենի դաշտ մտցնել: Նա ասաց, որ արդեն իսկ պայմանավորվածություն կա հարևան Չորաթան գյուղի կոմբայնավարի հետ, առաջիկայում հավանաբար կփորձեն հնձել արտի մնացած, առավել վտանգավոր հատվածը: Բերդի տարածաշրջանում եղանակն այս օրերին անձրևային է, մառախուղ է, ցորենի բերքահավաքի համար նպաստավոր է արևային եղանակը: Վանիկ Ոսկանյանը նաև Անկախ-ի թղթակցին տեղեկացրել է, որ Չինարիում գոհ են խաղողի բերքից, սպասվում է մոտ 450 տոննա խաղողի բերք, որի մի մասը սահմանամերձ բնակիչները հանձնում են Այգեպարի, Բերդի ու Այգեձորի վերամշակող ընկերություններին:






Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: