Խոհանոցային հետաքրքիր բացահայտումներ
Աղբյուրը՝ տարիների փորձ
1. Որպեսզի ձվածեղը փարթամ լինի, 1 բաժակ ձվի վրա կարելի է ավելացնել 2 գդալ սառը ջուր և լավ հարել:
2. Խմորիչի փոխարեն խմորի մեջ կարելի է մի փոքր կոնյակ ավելացնել: Խմորն այդպես բուրավետ կլինի և ավելի համեղ:
3. Ձվի սպիտակուցը արագ և շատ կփրփրի, եթե նախապես սառեցնենք և դրա մեջ ավելացնեք մի քանի կաթիլ կիտրոնի հյութ կամ կիտրոնաթթու: Իսկ դեղնուցի հետ հակառակն ենք վարվում՝ այն սիրում է տաքություն և շաքարավազ:
4. Եթե ցանկանում եք տապակած միսը ոսկեգույն լինի, ապա կաշվի վրա մեղր քսեք:
5. Սոխը կկորցնի դառնությունն ու ավելի համեղ կլինի, եթե քամոցի մեջ դնեք և վրան եռման ջուր լցնեք: .
6. Լյարդը փափուկ կլինի, եթե եփելուց առաջ վրան շաքարավազ շաղ տաք:
7. Որպեսզի ձվերը շոգեխաշվելիս չպայթեն, պետք է նախապես սառը ջրով լվանալ դրանք:
8. Որպեսզի կաթը եռացնելիս չայրվի, տարրան պետք է սառը ջրով ցողել և եռացնել միջին ջերմաստիճանի տակ:
9. Բանջարեղենները լվացրեք կամ կտրատեք անմիջապես ապուրի մեջ լցնելուց առաջ:
10. Որպեսզի գազարը լավ համ ունենա, այն պետք է տապակել 10-15 րոպե: Գազարն ու մյուս բանջարեղենները ուժեղ կրակի վրա են պատրաստում և վերջում աղում:
11. Որպեսզի բրինձը փխրուն լինի, եփելուց առաջ սառը ջրով 30 րոպե առաջ թրջեք:
12. Որպեսզի աղը չչորանա ամանի մեջ, մի քանի հատ բրինձ գցեք մեջը:
13. Որպեզի կաթը չթափվի, պետք է տարրայի մեջ մի քանի կտոր շաքար գցել և փակել՝ խառնելով 3-4 րոպեն մեկ:
14. Որպեսզի բրինձը թափանցիկ լինի, 5 րոպե այն պետք է եռման ջրի մեջ իջեցնել:
15. Որպեսզի մակարոնն ու բրինձը չկպչեն, ջրի մեջ պետք է մի փոքր ձիթայուղ ավելացնել կամ եփելուց հետո քամիչի մեջ սառը ջուր ցողել վրան:
16. Թոռոմած սամիթն ու մաղադանոսը կրկին կթարմանան, եթե քիչ քացախով ջրի մեջ դնեք:
17. Եթե ցանկանում եք, որ եփելիս բանջարեղենը համեղ լինի, դրանք ջրի մեջ պետք է իջեցնել միայն այն ժամանակ, երբ ջուրը եռում է, իսկ եթե ցանկանում եք, որ բուլյոնը համեղ լինի, բանջարեղենները պետք է սկսել եփել սառը ջրի մեջ: