Այս տարվա
սկզբից Ուկրաինայի քաղաքացի է դարձել Ադրբեջանի հարյուր քաղաքացի: Ինչպես հաղորդում
է “Հագգին” լրատվական կայքը, այս մասին “ՈւՆԻԱՆ” գործակալության հարցմանն ի պահասխան՝ հայտնել են Ուկրաինայի պետական միգրացիոն ծառայությունից:
“2015 թվականի
6 ամսվա ընթացքում Ուկրաինայի քաղաքացիություն է ստացել 1921 մարդ”,- նշված է պետական
ծառայության հայտարարությունում:
Ընդ որում,
նրանց թվում կա Ռուսաստանի 975 նախկին քաղաքացի, Մոլդովայի՝ 199, Ադրբեջանի՝ 100 նախկին
քաղաքացի: