Ինչպես ազատվել ցելյուլիտից
Ի՞նչ է ցելյուլիտը:
Ցելյուլիտըկանանց բնորոշ խրոնիկ ախտահարում է, որն հանգեցնում է ենթամաշկային ճարպային հանգույցների փոփոխությունների:
«Ցելյուլիտն այսօր մեծ սպառնալիք է կանանց համար, ընդ որում՝ ոչ մի կին ապահովագրված չէ այս հիվանդությունից: Այնհատկապես սրվելէվերջին 30 տարիների ընթացքում:
Ցելյուլիտը հիմնականում ի հայտ է գալիս 35-40 տարեկան կանանց շրջանում, սակայն այն սկսել է ավելի հաճախ հայտնաբերվել նաևերիտասարդ աղջիկների մոտ:
Ցելյուլիտը ոչ միայն մաշկի արտաքինտեսքիխնդիրէ, այլևայս կամ այն ներքին օրգանի կամ հյուսվածքի ֆունկցիոնալ խանգարման հետևանք:
Սկզբում այն կարող է հանգեցնել ճարպային հյուսվածքի աննշան փոփոխությունների, սակայն հետագայում կարող է վերածվել ավելի բարդ հետևանքների:
Ինչու՞ է առաջանում ցելյուլիտը
Ցելյուլիտի առաջացման պատճառները շատ են: Դրանց մի մասն ուսումնասիրված է, մի մասը` ոչ: Ցելյուլիտի առաջացման ամենատարածված գործոններն են` սխալ սնունդը` հատկապես ճարպերի, ապխտած սննդամթերքի, աղի չարաշահումը, վնասակար սովորությունները` ալկոհոլի ևծխախոտի չարաշահումը, անբարենպաստ միջավայրը` խիստ ցուրտը, մագնիսական դաշտը, քաշի հաճախակի տատանումները, հորմոնալ խանգարումները, սթրեսները, վիտամինային ևանոթային փոխանակության խանգարումները, ժառանգական նախատրամադրվածությունը ևիհարկե` առանց սպորտի, պասիվ կենսակերպը, ինչը շատ բնորոշ է հատկապեսհայ կանանց:
Հնարավո՞ր է, արդյոք, պայքարել ցելյուլիտի դեմ:
Գովազդները, որոնք խոստանում են բուժել ցելյուլիտը մի քանի պրոցեդուրայի միջոցով, պարզապեսխաբեություն է: Սա ցելյուլիտն ուսումնասիրող մասնագետների տեսակետն Է: Ցելյուլիտի դեմ կարելի է պայքարել միայն մշտական համալիրխնամքով եւ ճիշտ կենսակերպով:

Եթե կաժառանգական նախատրամադրվածություն, ապա պետքէընտրելորևէ մարզաձև(լող, աէրոբիկա) ևպարբերաբար զբաղվելդրանով:
Ընդհանրապես, մարմնամարզությունը նպաստում է մկանային գործունեության ակտիվացմանը, նյութափոխանակության, անոթային փոխանակության բարելավմանը, հետեւաբար` նաեւ ցելյուլիտի կանխարգելմանը:
Ցելյուլիտի բուժման համար կարեւոր նշանակություն ունեն ֆիզիոթերապեւտիկ պրոցեդուրաները, մեզոթերապիան, մերսումները, որոնց շնորհիվ բարելավվում է արյան տեղային շրջանառությունը` նպաստելով ցելյուլիտի բուժմանը: Նորագույն միջոցներից են էլեկտրոլիպոլիզը (մաշկի մեջ մտցված երկար ասեղների միջոցով թույլ հոսանք է արձակվում, որոնք էլ «կործանում են» ճարպային հանգույցները):
Ցելյուլիտի կանխարգելման նպատակով բժիշկներըխորհուրդ ենտալիս կերակրի մեջ սահմանափակել ճարպի քանակությունը, ավելի շատ օգտագործել մրգեր, բանջարեղեն, բնական հյութեր, խուսափել գազային հեղուկներից, ալկոհոլային խմիչքներից, պահածոյացված ու ապխտած սննդամթերքից: Իսկ ամենակարևորը` լինել ավելի ակտիվ ևզբաղվել սպորտով: