Օրենքն ընդունելուց երկու ամիս անց ԱԺ-ն քննարկում է այն փոփոխելու մասին նախագիծը
ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը, ելույթ ունենալով, հարց բարձրացրեց, թե մի քանի ամիս առաջ ընդունված օրենքում ինչ փոփոխությունների կարիք կարող է լինել: ՛՛Ի՞նչ եղավ երկու ամսվա մեջ, որ ասում եք բացթողումներ կան: Օրենքի մեջ բացթողումը որն է: Ասեք ճշմարտությունը՝ Համաշխարհային բանկի պայմանները չեն կատարվել և տրանշ ստանալու համար փոփոխություններ են հարկավոր՛՛,- ասաց Մանուկյանը:
Նրա խոսքով՝ չեն եղել
նաև հանրային լսումներ տվյալ օրենքի նախագծի վերաբերյալ: Քննարկվել է նախորդ՝ ամռանն
ընդունված նախագիծը: Նույնը փաստեց և ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության պատգամավոր Զարուհի
Փոստանջյանը՝ նշելով, որ ՀԿ-ները դեմ են արտահայտվում
նոր նախագծին: Նա ասաց, որ ՛՛Ժառանգությունը՛՛
դեմ է քվեարկելու օրենքի փոփոխությանը: