Հայերեն   English   Русский  

ԱԺ ընդունած 143 օրենքներից 136-ը հեղինակել է Կառավարությունը


  
դիտումներ: 1303

ԱԺ-ն նախորդ՝ 5-րդ նստաշրջանում քննարկել ու ընդունել է 143 օրենք, որոնցից 136-ը կառավարության հեղինակածներն են:

ԱԺ մասնակցությունը օերնքների ստեղծմանը կազմել է 5 տոկոս՝ նախորդ նստաշրջանի 13 տոկոսի համեմատությամբ: Այս մասին այսօր ԱԺ-ում ելույթի ժամանակ ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը:

Նա նշեց, որ ԱԺ աշխատանքային հինգ ամիսների ընթացքում ընդունվել է ընդամենը 66 օրենք, մինչդեռ արտահերթ քառօրյայում՝ 77 օրենք:

՛՛Օրենքների կեսից ավելին ընդունվել են արտահերթ նիստերի ժամանակ, երբ պատգամավորները հնարավորություն չունեն ամբողջությամբ ծանոթանալ օրենքի նախագծին, քննարկել լավ ու վատը, ելույթներ ունենալ,- ասաց Մանուկյանը:- Սա կառավարության կողմից անհարգալից վերաբերմունք է ԱԺ աշխատանքների հանդեպ: Միթե՞ կառավարությունը չունի առաջնահերթությունների ցուցակ, որպեսզի մի քանի ամիս առաջ ներկայացնի՛՛:

Նկատառմանն ի պատասխան՝ ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը նշեց, որ Կառավարությունը կատարում է իր սահմանադրական լիազորությունը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: