Ռուսաստանում ոսկորներից պատրաստված 4,000-ամյա զրահ են հայտնաբերել
Ռուսաստանում հայտնաբերել են հնագույն սիբիրական ասպետի պատկանող մարտական հագուստ:
Հնագետները ենթադրում են, որ մարտական համազգեստը ռազմավար է եղել, քանի որ այն չի թաղվել այն էլիտար ռազմիկի հետ, որին այն պատկանել է:
Ենթադրվում է, որ այն պատրաստված է
հյուսիսային եղջերուի, եղջերուի և ձիու ոսկորներից՝ չնայած ռազմական հագուստի
հետազոտությունները դեռևս ընթացքի մեջ են:
Ռազմական
հագուստը հայտնաբերվել է Օմսկում գտնվող Իրտիշ գետի մոտակայքում և այժմ մաքրվում է
նրա սկզբնական տեսքը վերականգնելու համար:
Այն հավանաբար լավ պաշտպանիչ միջոց է
եղել այդ ժամանակ օգտագործվող զենքերից՝ ոսկորից և քարից պատրաստված
նետագլխիկներից, բրոնզե դանակներից, բրոնզե ծայրերով նիզակներից և բրոնզե
կացիններից: