Հայերեն   English   Русский  

Թաթուլ Ալթունյանի անվան երգի, պարի անսամբլը հակառակորդկ կրակահերթերի տակ հայրենասիրական ոգի է փոխանցել տավուշցիներին


  
դիտումներ: 1217

ՀՀ Տավուշի մարզի սահմանամերձ Բերդ քաղաքի մշակույթի կենտրոնում քիչ առաջ ավարտվեց Երեւանի Թաթուլ Ալթունյանի անվան երգի,պարի պետական վաստակավոր անսամբլի համերգային ծրագիրը։ Սահմանամերձ բնակավայրերի բնակիչները երկու ժամ շարունակ վայելեցին հայ դասական ու ժողովրդական երգն ու պարը։ Անսամբլի տնօրեն, Սուրբ Մեսրոպ Մաշտոցի մեդալակիր Աշոտ Տիգրանյանը Անկախի թղթակցի հետ զրույցում նշել է, որ Բերդում հսմերգային ծրագրով հանդես գալու պայմանավորվածությունը վաղուց է եղել։

Բերդ քաղաքի մշակույթի կենտրոն

՝ Սահմանային լարվածության մասին անշուշտ տեղյակ էինք, բայց դա չէր կարող հետաձգել մեր ելույթը։ Իսկ ինչու հետաձգենք, եթե այստեղի բնակիչն ապրում է այս կրակոցների տակ, մենք ինչու նրանց չոգեւորենք, չէ որ հիմա հենց միասնական լինելու կարիքը մեծ է։ Դուք ինքներդ տեսաք, թե ժողովուրդն ինչ ոգեւորությամբ էր ընդունում համերգային ծրագիրը եւ գիտեք՝ ինչ կա. այս մարդիկ պետք ա իմանան, որ մոռացված չեն որեւէ մեկի կողմից՝՝,-նշել է նա։ Բերդի մշակույթի տանը սա այս անսամբլի երկրորդ ելույթն է։ Առաջին համերգը 1993 թվականին էր, դարձյալ հակառակորդի կրակահերթերի տակ։ Վաղը անսամբլը ելույթ կունենա Դիլիջանում։

Բերդ քաղաքի մշակույթի կենտրոն

Սահմանամերձ մարզում նրանց համերգային շրջագայությունը կայանում է ՀՀ մշակույթի նախարարության հետ համագործակցությամբ։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: