Հայերեն   English   Русский  

Վազաշենի գնդակոծության հետևանքները, /Լուսանկարներ/


  
դիտումներ: 1018

Վարդան Գաբրիելյան

ՀՀ Տավուշի մարզի սահմանամերձ Վազաշեն գյուղը հակառակորդը գնդակոծել է տարբեր տեսակի ու տրամաչափի զինատեսակներից, այդ թվում` ականանետերից: Երեկվա կրակահերթերը վնասել են նաև ծնունդով վազաշենցի, արցախյան ազատամարտի մասնակից Վարդան Գաբրիելյանի առևտրի վագոն-տնակը:

Վազաշեն

«Արդեն փակել էի, տուն գնացել, մեր գյուղի տղաներից զանգեցի, թե Վարդան խանութու՞մ ես, ասեցի չէ` ինչ ա եղել, ասեցին խանութին են խփում: Ականանետի բեկորները լամպի մի կողմից մտել-դուրս ա եկել, լամպը չի կոտրվել»,-պատմում է Վարդանը: Ադրբեջանցի դիպուկահարների կրակահերթերի հետևանքով վագոն-տնակն ամբողջությամբ ծակծկվել է, գնդակները դիպել ու ջարդել են սառնարանը, դարակները, անգամ լամպը:

Վազաշեն

Այսօր երեկոյան Վազաշենում հանգիստ էր:

Վազաշեն

Ճամփեզրի միրգ վաճառող վազաշենցիներն էլ կատակում էին` «ջհանդամը կրակեն, մեր առևտուրը չենք դադարենցնի»:

Վազաշեն





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: