6 անսովոր կետ, որտեղ պետք է օծանելիք ցանել
դիտումներ: 2124
Անկախ-ը հաճախ է անդրադառնում նորաձևության աշխարհում հայտնի harpersbazaar-ի՝ գեղեցկությանը նվիրված հոդվածներին: Այս անգամ էլ կայուն ու երկարակյաց օծանելիքի գաղտնիքները harpersbazaar-ը պատկերում է յուրօրինակ քարտեզով՝ Մերլին Մոնրոյի օգնությամբ: Եվ այսպես, օծանելիք կարելի է ցանել՝

1. Վարսերին
2. Ականջների շուրջը
3. Իրանին (պահպանվում է երկար ու կարևորը չի «խեղդում» շրջապատին)
4. Արմունկին՝ ներսից
5. Պորտին (այս հատվածի մասին բարձրաձայնել է դերասանուհի Լիվ Թայլերը. «Իմ հայրը՝ Սթիվեն Թայլերը այդպես միշտ է արել, նա օծանելիքը քսել է մատերին ու դրանք տարածել պորտի շուրջը):
6. Ոտքերի ծալվող հատվածի հետին մասում