Հայերեն   English   Русский  

Ըմբշամարտ. Լևան Բերիանիձեն օլիմպիական ուղեգիր է նվաճել


  
դիտումներ: 999

Լաս Վեգասում ավարտվեց նաև ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունը: Արայիկ Բաղդադյանի գլխավորությամբ հանդես եկած 7 ըմբիշներից միայն 125 կգ քաշային Լևան Բերիանիձեին հաջողվեց պայքարել մեդալի համար, սակայն բրոնզե մեդալի համար պայքարում Հայաստանը ներկայացնող ըմբիշը պարտվեց ռուսաստանցւ Բիլյալ Մախովին:

Բերիանիձեն թերևս մխիթարվեց Ռիո-2016-ի օլիմպիական ուղեգրով: Մեր մյուս ըմբիշները չկարչողացան իրենց ողջ ուժով հանդես գալ: Մի մասը հանդիսատեսի վերածվեց հենց առաջին գոտեմարտից հետո, մյուս մասին հաջողվեց մեկ հաղթանակ տանել:

Հիշեցնենք, որ օլիմպիական չեմպիոն Լևոն Ջուլֆալակյանի գլխավորությամբ հանդես եկած հունահռոմեական ոճի Հայաստանի հավաքականը նվաճեց մեկ ոսկե մեդալ ու երկու օլիմպիական ուղեգիր: Աշխարհի կրկնակի չեմպիոն դարձավ 98 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը, իսկ երկրորդ օլիմպիական ուղեգրին արժանացավ 66 կգ քաշային Միհրան Հարությունյանը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: