Ընդունեցի շանտաժը, շարունակեք. ԱԺ նախագահը մերժեց նիստը Հանրային հեռուստաընկերությամբ հեռարձակելու առաջարկը
ԱԺ նախագահը մերժեց առաջարկը՝ ֆինանսական միջոցների ու ռեսուրսների սղության պատճառով: Իսկ Զուրաբյանը սա որակեց որպես ժողովրդի թիկունքում հերթական դավադրություն: «Դա նշանաում է չեք ցանկանում մասնակից դարձնել ժողովրդին, դուք առաջինը պետք է շահագրգռված լինեիք միջոցներ գտնելու և իմ առաջարկը քվեարկության դնելու համար»,-ասաց Զուրաբյանը:
«Ընդունեցի շանտաժը, շարունակեք»,-եզրափակեց ԱԺ նախագահը: Շարմազանովն էլ նկատեց, որ նիստը ուղիղ հեռարձակվում է հեռուստաալիքներից մեկով, նաև ԱԺ պաշտոնական կայքէջով: Իսկ Արամ Մանուկյանը նկատեց, որ խոսքը հենց Հանրային հեռուստաընկերության մասին է խոսքը: ԱԺ նախագահը կարծում է թնջուկ սարքել պետք չէ, 90-ականները չեն, մարդիկկ հետևում են նիստերին, իսկ այդ առաջարկը կարելի էր նախապես ներկայացնել: