ԲՀԿ-ն լքեց դահլիճը
ԱԺ-ում ներկայացվում է սահմանադրական փոփոխությունների նախագիծը, սակայն ՀՀ նախագահին կից սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանը նախագիծը ԱԺ-ում ստիպված է ներկայացնել ոչ բոլորին, քանի որ այն պահից, ինչ Պողոսյանը սկսեց ներկայացնել Սահմանադրությունը փոփոխությունների ենթարկելու նպատակահարմարությունն ու անհրաժեշտությունը, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորները խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանի գլխավորությամբ լքեցին դահլիճը:
Այս պահին Վարդան Պողոսյանը շարունակում է ներկայացնել Սահմանադրական փոփոխությունների պատմությունը, Վենետիկի հանձնաժողովի հավանությանն ու Պողոսյանի խոսքով՝ աննախադեպ գնահատականի արժանացած բարեփոխումների դրույթներին: