Հայերեն   English   Русский  

Կուտակայինի հարցով նորից ՍԴ կդիմեն


  
դիտումներ: 1133

Առաջիկայում ՍԴ դիմում կներկայացվի, որտեղ կրկին կվիճակվի ՛՛Կուտակային կենսաթոշակների մասին՛՛ օրենքը:

Այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարությունների ժամին տեղեկացրեց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը:

՛՛Հունիսի 21-ին արտահերթ ռեժիմով ընդունված օրենքը շարունակում է մնալ վիճահարույց՛՛,- ասաց Մինասյանը:

Նա նշեց, որ ստորագրության մակարդակով նախաձեռնությանն աջակցում են ՀՅԴ-ն և ԲՀԿ-ն, աջակցում են նաև ՀԱԿ և ՛՛Ժառանգության՛՛ գործընկերները:

Մինասյանը տեղեկացրեց, որ ՍԴ-ում օրենքի սահմանադրականությունը կբողոքարկվի 3 հարթություններում:

Ի դեպ, ըստ ԱԺ կանոնակարգի, հայտարարությունների ժամին առաջինը խոսք տրվում է ընդդիմադիր պատգամավորի: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, դիտարկմանը, թե գրանցված պատգամավորներից առաջինը ընդդիմադիրներից Արծվիկ Մինասյանն է, հարցրեց՝ մի՞թե նա ընդդիմադիր է:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: